Ռուզան Անդրեասյանն ու Արսեն Սաֆարյանը զուգերգ են պատրաստել. Life.panorama.am
Ռուզան Անդրեասյանը և երգիչ Արսեն Սաֆարյանը երկրպագուների համար զուգերգ են պատրաստել: Այդ մասին Life.panorama.am-ին հայտնել է երգչուհին։
«Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ, գործիքավորել է ամուսինս՝ Սերգեյ Հովհաննիսյանը: Դանդաղ ու գեղեցիկ երգ է: Կոչվում է «Հավատա»: Քանի որ այժմ Արսեն Սաֆարյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սպասում ենք: Շուտով կվերադառնա ու կձայնագրվենք»,– ասել է Ռուզան Անդրեասյանը:
Երգչուհին նախատեսել է երգը հանդիսատեսին հանձնել տեսահոլովակով: Այն, հավանաբար, պատրաստ կլինի գարնան կամ ամռան վերջում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։










