Նոր ֆիլմում Ջեյմս Բոնդը Aston Martin DB10 կվարի (լուսանկարներ)
Աշխարհի թերևս ամենահայտնի գաղտնի գործակալի` Ջեյմս Բոնդի մասին յուրաքանչյուր նոր ֆիլմ հանդիսատեսի շրջանում անսահման հետաքրքրություն է առաջացնում: Բացառություն չէ նաև Spectre ֆիլմը, որի նկարահանումներն այս շաբաթ մեկնարկել են Հռոմում:


Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, արդեն հայտնի է, որ նոր ֆիլմում 007 գործակալին մարմնավորող բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը փախչելու է թշնամիներից Aston Martin DB10 գերարագընթաց մեքենայով:

Թեև մեքենան ստեղծողները չեն մանրամասնել, թե ինչ գաղտնի զենքերով է համալրված լինելու գործակալի մեքենան, այնուհանդերձ 1 բացահայտում նրանք արել են. Ջեյմս Բոնդի մեքենան նկարահանումներից հետո աճուրդի չի հանվելու:

















