Լեոնարդո դի Կապրիոն Ռիհանայի համար աստղային ծննդյան տոն է կազմակերպել (լուսանկարներ, տեսանյութ)
Արևմտյան ԶԼՄ-ները չեն դադարում շրջանառել հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի և երգչուհի Ռիհանայի սիրավեպի մասին տեղեկությունները:
Այժմ բրիտանական dailymail.co.uk-ը նշում է, որ դի Կապրիոն անձամբ է կազմակերպել իր սիրելիի ծննդյան 27-ամյակի առթիվ տոնակատարությունը:
Միջոցառումն աչքի է ընկել աստղային հյուրերի առատությամբ: Նրանց թվում եղել են Նաոմի Քեմփբլը, Միգ Ջագերը, Փերիս Հիլթոնը, Ջիմ Քերին, Բեյոնսեն ու Ջեյզին, ինչպես նաև Օփրա Ուինֆրին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 40-ամյա դերասանը մինչև լույս տևած խնջույքը կազմակերպել է Բևեռլի Հիլզի առանձնատներից մեկում:















