Առաջին անգամ Ջեյմս Բոնդը սիրավեպ կունենա հասուն կնոջ հետ. ԶԼՄ-ներ

09:33 • 23.02.15

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին կկատարի Ջեյմս Բոնդի ընկերուհու դերը «գործակալ 007»-ի մասին նոր ֆիլմում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով The Sunday Times պարբերականին։

 

Բելուչին պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ շատ է զարմացել, երբ իրեն առաջարկել են մասնակցել «Սպեկտր» անվանումով ֆիլմի նկարահանումներին։

 

Դերասանուհին ժամանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք՝ ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդեսի հետ բանակցությունների, ենթադրելով, որ պետք է կատարի Բոնդի ղեկավարի դերը։ Բելուչին, չկասկածելով, որ իրեն կարող են ընտրել «Բոնդի ընկերուհու» դերում, ռեժիսորին ասել է, որ ինքն «աղջիկ չէ, այլ կին, հասուն կին»։

 

Սակայն շատ է զարմացել, երբ ռեժիսորը նրան հայտնել է, որ «պատմության մեջ առաջին անգամ Բոնդը սիրավեպ կունենա հասուն կնոջ հետ»։ «Դա հեղափոխական գաղափար է»,- պատմել է Բելուչին։

Առաջին անգամ Ջեյմս Բոնդը սիրավեպ կունենա հասուն կնոջ հետ. ԶԼՄ-ներ