Ֆիլադելֆիայում հայտնաբերվել են Սեզանի երկու անհայտ էսքիզներ
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի Բարնսի հիմնադրամի թանգարանում ցուցադրված ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի կտավների հետևի մասում հայտնաբերվել են նախկինում անհայտ էսքիզներ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ թանգարանի ներկայացուցչին հղումով։
Սեզանի երկու կտավները, որոնցում պատկերված են Ֆրանսիայի հարավի բնանկարներ, հանվել են թանգարանի պատից և ուղարկվել վերականգնման։ Հենց մասնագետներն էլ նկատել են էսքիզները կտավների հակառակ կողմում։ Նկարներից մեկն արված է մատիտով, մյուսը՝ ջրաներկով։
Որոշ ժամանակ կտավները կցուցադրվեն թանգարանում հատուկ երկկողմ շրջանակներում, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան տեսնելու նկարները 2 կողմից։ Այնուհետ կտավները կվերադարձնեն իրենց նախկին տեղը։










