Էմմա Ուոթսոնը հերքել է արքայազն Հարիի հետ սիրավեպ ունենալու մասին լուրերը

11:58 • 23.02.15

Դերասանուհի Էմմա Ուոթսոնը Twitter սոցցանցում դիմել է երկրպագուներին՝ մեկնաբանելով լուրերը, թե ինքը հանդիպում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հետ, փոխանցում է nydailynews.com-ը։

 

Ուոթսոնը գրել է չհավատալ մեդիայում գրված ամենին և նշել, որ արքայազնի հետ ամուսնանալն արքայադուստր լինելու նախապայման չէ։

 

Նրա այդ գրառումը հաջորդել է Women’s Day Australia պարբերականում տեղ գտած լուրին, թե դերասանուհին և Հարին գաղտնի հանդիպում են։

 

«Դա սուտ է։ Դա ընդամենը պատահական պատմություն է»,- հայտնել է արքայազնի ընկերը։

Էմմա Ուոթսոնը հերքել է արքայազն Հարիի հետ սիրավեպ ունենալու մասին լուրերը