Ժամանակակից նկարիչների ցուցահանդես Ազգային ժողովում (լուսանկարներ)

17:36 • 23.02.15

Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում այսօր կազմակերպվել է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։


Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Անտիկյան» ցուցասրահում ներկայացված շուրջ 25 արվեստագետների գործեր էին ցուցադրված խորհրդարանում:


Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարևորել է ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ հայտնի նկարիչների կտավների կողքին այսօր ցուցադրված են նաև երիտասարդ նկարիչների աշխատանքներ:

 

ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ՝ զուգակցելով արվեստն ու քաղաքականությունը, նպաստելով մեր ներաշխարհի հարստացմանը:


Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Սերյոժա Վարդանյանի, Լևոն Ազատյանի, Սամվել Չիբուխչյանի, Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Նորա Բադալյանի, Արևիկ Արևշատյանի և այլոց կտավները ևս մի քանի օր կզարդարեն Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահը:

 

 

Ժամանակակից նկարիչների ցուցահանդես Ազգային ժողովում (լուսանկարներ)