«Իսլամական պետության» գրոհայինները 10.000 գիրք են այրել Մոսուլում
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով մոտ 10.000 գիրք, հայտնում է Лента-ն՝ հղում անելով «Էլաֆ» պորտալին։
Գրադարանի տնօրենի խոսքով՝ պայթյունի հետևանքով 3-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել։
Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել ձեռագրերով, որոնք համարվում էին Իրաքի մշակութային ժառանգությունը։ Այրված գրքերի թվում են եղել մշակույթի, փիլիսոփայության և պատմության մասին բացառիկ հրատարակություններ։ Գրոհայիններն իրենց գործողություններն արդարացրել են նրանով, թե իբր գրքերն ու ձեռագրերն այլախոհություն էին առաջացնում։
Նահանգի խորհրդի անդամ Անբար Ադալ ալ- Ֆահդաուին հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում ծայրահեղականները գրոհել են ևս մի քանի գրադարան՝ ոչնչացնելով ավելի քան 100.000 գիրք։










