Վատիկանը Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու դոկտորի» տիտղոս է շնորհել

19:11 • 23.02.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բանաստեղծ, հայ եկեղեցու միաբան Աուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու դոկտորի» տիտղոս է շնորհել:


Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն` Ֆրանցիսկոս պապը շաբաթ հանդիպել է Սրբերի հարցով միաբանության պրեֆեկտ, կարդինալ Անջելո Ամատոյի հետ, և  հանդիպման  ընթացքում հաստատել է Միաբանության լիագումար նիստում  եպիսկոպոսների կողմից արված առաջարկը` «Տիեզերական եկեղեցու դոկտորի» տիտղոսը 10-րդ դարի հայ աստվածաբան, բանաստեղծ և փիլիսիոփա Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհելու մասին։


Սբ. Գրիգոր Նարեկացին  հայ միջնադարյան գրականության ամենակարկառուն դեմքերից է, գրականության վերածննդի հիմնադիրը: Ծնվել է 950-ական թվականներին՝ Վասպուրականի նահանգի Նարեկ գյուղում` Վանա լճի մոտակայքում: 


Նարեկացին հոր` Խոսրով արքեպիսկոպոսի  նախաձեռնությամբ ուսանել է Նարեկավանքի վանահայր Անանիա վարդապետի մոտ: Ուսումն ավարտելուց հետո 25 տարեկանում Գրիգորը ձեռնադրվել է վարդապետ Նարեկավանքում և ստացել Նարեկացի  անունը: Ուսման տարիներից աչքի է ընկել մեծ հաջողություններով երաժշտության, ստղագիտության, երկրաչափության, գրականության և աստվածաբանության  ոլորտներում:


Նրա գլուխգործոցն է համարվում  «Մատյան ողբերգությանը», որը հայտնի է «Նարեկ» անունով, որը 95 աղոթքից բաղկացած պոեմ է` «Խոսք` ի խորոց սրտի Աստծո հետ»: