Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները (տարբերակ 4, լուսանկարներ)
9:11 Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ֆիլմը։
9:03 Տարվա լավագույն դերասան մրցանակին է արժանացել Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։
Իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» է ստացել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմում կատարած դերի համար։
8:48 ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմն «Օսկար» մրցանակի է արժանացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ «Քաղաքացի- 4» ֆիլմի ռեժիսոր Լորա Պոյտրասը նշել է, որ իր ֆիլմը նվիրում է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են լրագրողական հետաքննությամբ։
«Իմիտացիոն խաղ» ֆիլմի սցենարիստ Գրեմ Մուրը մրցանակի է արժանացել լավագույն հեշտացված սցենարի համար։ Իսկ «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Բըրդմեն» ֆիլմը։
Ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար մրցանակ է ստացել Ալեքսանդր Դեպլան՝ «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմի սաունդրեքի համար։
«Սելմա» ֆիլմից Glory երգը հաղթել է «Լավագույն երգ» անվանակարգում։
Տարվա լավագույն օպերատոր է ճանաչվել Էմանուել Լյուբեցկին՝ «Բըրդմեն» ֆիլմի համար։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկար» մրցանակի է արժանացել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն՝ «Բըրդմեն» ֆիլմի աշխատանքի համար։
8.24 Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում այս պահին ընթանում է կինոյի աշխարհում ամենահեղինակավոր «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Արարողությունն ուղիղ եթերում հեռաձակվում է ABC հեռուստաընկերությամբ, այն վարում է դերասան Նիկ Պատրիկ Հարիսը։
Այժմ հայտնի են դեռևս մի քանի անվանակարգերի հաղթողներ։ Այսպես՝ «լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը։
Այս տարի նույն անվանակարգում ներկայացված է եղել նաև ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյանգինցևի «Լևիաթան» ֆիլմը, որը համարվում էր ամենահավանական թեկնածուներից մեկը։

«Լավագույն լիամետրաժ մուլտիֆիլմ» անվանակարգում հաղթել է «Հերոսների քաղաքը» ֆիլմը։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Պատրիցիա Արկետը՝ «Պատանեկություն» ֆիլմում կատարած դերի համար։ Իսկ Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթել է Ջեյ Քեյ Սիմոնսը՝ «Մոլեգնություն» ֆիլմում աշխատանքի համար։












