«Օսկար- 2015» մրցանակաբաշխության հուզիչ պահերը (լուսանկարներ)
Ամերիկյան կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ակադեմիան ամփոփել է 2014 թվականը՝ լավագույն ֆիլմ ճանաչելով Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի Birdman ֆիլմը, գրում է ТАСС գործակալությունը:
Գործակալությունն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է «Օսկար» 87-րդ մրցանակաբաշխության մասնակիցների վառ և հուզումնալից պահերը:
Էդի Ռեդմեյնը և Քեյթ Բլանշետը մինչ արարողությունը
Երգչուհի Լեդի Գագան
Դերասաններ Էդվարդ Նորթոնը և Նաոմի Ուոթսը
Ամերիկացի դերասան Ջեյ Քեյ Սիմոնսն ընդունում է Միշել Շումախերի շնորհավորանքները «Երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում հաղթանակի կապակցությամբ։ 
Դերասաններ Ջեյ Քեյ Սիմոնսը և Մերիլ Սթրիփը
Ջոն Տրավոլտան և Իդինա Մենզելը ելույթից առաջ
Դերասան Էդվարդ Նորթոնը շնորհավորում է Ինյարիտուին «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում հաղթելու առիթով
Դերասան Ջարեդ Լետոն և Պատրիսիա Արկետը
Դերասան և երաժիշտ Ջեք Բլեքն արարողության ժամանակ
Հաննա Բագշոն շնորհավորում է Էդի Ռեդմեյնին «Լավագույն դեր» անվանակարգում հաղթելու կապակցությամբ։
Դերասան Մեթյու ՄքՔոնահին Ջուլիանա Մուրին է հանձնում «Օսկար» արձանիկ՝ «Լավագույն կանացի դեր» անվանակարգում հաղթելու համար։ 
Էմանուել Լյուբեցկին ընդունում է Ալեխանդրո Ինյարիտուի շնորհավորանքները










