«Օսկար-2015». Ամենավառ կադրերն` ըստ Business Insider-ի (լուսանկարներ)
Այս գիշեր Լոս Անջելեսի «Դոբլի» թատրոնում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ամերիկյան կինոակադեմիան 87-րդ մրցանակաբաշխությամբ ամփոփել է 2014 թվականը:
Այս տարվա մրցանակաբաշխության ուշագրավ պահերից էր «լեգո-օսկարի» հանձնումը: Այս մասին գրում է Business Insider-ը և առաջարկում լուսանկարներով դիտել երեկոյի ամենավառ կադրերը:
Ջենիֆեր Էնիսթոնն ու Էմմա Սթոունը` կարմիր գորգի վրա

Ռիզ Ուիզերսպունը` երկրպագուների հետ սելֆի անելիս

Ուիզերսպունն ու Նիկոլ Քիդմանը

Չենինգ Տատումը` կնոջ՝ Ջեննա Դեվանի հետ

Բենեդիկտ Քեմբերբետչը` կնոջ՝ Սոֆիա Ջեյմսի հետ

Մերիլ Սթրիփը և Ջենիֆեր Լոպեսը ոտքի են կանգնում, երբ Պատրիսիա Արկետը ելույթի ժամանակ հավասար աշխատավարձերի իրավունքի մասին է խոսում:

Լեդի Գագան յուրատեսակ հարգանքի տուրք է մատուցել «Երաժշտության հնչյունին»:

Ջոն Տրավոլտան և Իդինա Մանզելը

Էդի Ռեդմեյնը «Օսկարի» հայտարարման պահին

Էմմա Սթոունը և Ջուլիանա Մուրը

Օփրա Ուինֆրին և Ջոն Լեջենդը

Դևիդ Օյելոուն` Լեջենդի «Փառք» երգի կատարման ժամանակ

Անցյալ տարվա օսկարակիներ Ջարեդ Լետոն և Լյուպիտա Նիոնգոն

Ջ. Կ. Սիմոնս (Երկրորդ պլանի լավագույն դերասան), Պատրիսիա Արկետ (Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի), Ջուլիանա Մուր (Լավագույն դերասանուհի), Էդի Ռեդմեյն (Լավագույն դերասան):











