Սքարլեթ Յոհանսոնը 4 աղջիկների հետ խումբ է ստեղծել և երգ թողարկել (տեսանյութ)
Հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը սեփական խումբն է ստեղծել 4 աղջիկների հետ, որն անվանել է The Singles («Միայնակները»), գրում է rg.ru-ն:
Դերասանուհին Հոլի Միրանդայի, Ջուլիա Հալթիգանի, Քենդրա Մորիսի և Haim խմբի հարվածային գործիքներ նվագող Էստե Հաիմի հետ ձայնագրել է 3 րոպե տևողությամբ Candy երգը։
Ինչպես պատմել է Յոհանսոնը, աղջիկները միասին փորձելու են ստեղծել ուլտրա-փոփ- պարային երաժշտություն, որը մոտավորապես նման կլինի Grimes, The Bangles և The Go-Go’s խմբերի կատարումներին: Նա ասել է, որ իրենց երգերն անհամեմատ ավելի հեգնական և ուրախ են լինելու:
Խմբի առաջին երգի պրոդյուսերը Դեյվ Սիթեկն է:










