Բրյուսովի համալսարանն ու Կոնֆուցիուսի ինստիտուտը նշել են չինական Գարնան տոնը

10:48 • 24.02.15

Փետրվարի 20-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Կոնֆուցիուսի ինստիտուտը նշել են 2015 թ. չինական Գարնան տոնը: Այս մասին տեղեկացնում է Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մամուլի ծառայությունը։


Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն Թիեն Էռլունը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար պրն Սերգեյ Մանասարյանը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ պրն Ներսես Տեր-Վարդանյանը, այլ հաստատությունների ներկայացուցիչներ, երևանյան մի շարք դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, բուհերի ուսանողներ և այլք: Շնորհավորական խոսքով ելույթ են ունեցել դեսպան Թիեն Էռլունը և ԵՊԼՀ-ի ռեկտոր տկն Գայանե Գասպարյանը:


Միջոցառման ընթացքում Կոնֆուցիուսի ինստիտուտի սաները կատարել են չինական երգեր, ելույթ ունեցել չինական պարերով, իսկ Կոնֆուցիոսի ինստիտուտի և Հայաստանի Ուշուի ֆեդերացիայի սաները կատարել են հատվածներ չինական ուշու մարտարվեստից: Միջոցառման ավարտին դեսպանը և ռեկտորը վկայականներ և հուշանվերներ  են հանձնել ինստիտուտի լավագույն ուսանողներին:

 

Բրյուսովի համալսարանն ու Կոնֆուցիուսի ինստիտուտը նշել են չինական Գարնան տոնը