Ավտովթարի հետևանքով մահացել է «Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմի դերասանը

13:07 • 24.02.15

«Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմի դերասան Բեն Վուլֆը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում՝ ավտովթարի ժամանակ գլխի շրջանում ստացած վնասվածքի պատճառով, գրում է gazeta.ru-ն:

 

Նա ֆիլմում կատարում էր Միպի դերը։

 

Ավտովթարի ժամանակ դերասանը վնասվածք էր ստացել իր կողքով անցնող մեքենայի կողային հայելիին հարվածվելուց:

 

34-ամյա Վուլֆին ծայրահեղ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի արնահոսությունը:

 

Համաձայն դերասանի թողած ժառանգության՝ նրա օրգանները կօգտագործվեն դոնորային նպատակներով:

 

 

Ավտովթարի հետևանքով մահացել է «Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմի դերասանը