Տեսողական պատրանքներ, որոնք սովորական լուսանկարից չեն տարբերվում (ֆոտոշարք)
Ամեն օր բազմաթիվ տեսողական պատրանքներ են ստեղծվում, և թվում է, թե զարմանալու տեղ չի մնում, սակայն շվեդ Էրիկ Յոհանսոնի գործերը հակառակն են ապացուցում:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` բարդ ու միակցված լուսանկարների շնորհիվ Photoshop-ի վարպետը չափազան իրական տեսք ունեցող պատրանքներ է ստեղծում, որոնք վերածվում են արվեստի գործերի:
Յոհանսոնն, ով աշխատում է որպես լուսանկարիչ և լուսանկարներ վերականգնող, այնպիսի տեսարաններ է ստեղծում, որոնք իրականից ու իրականի սահմանը հատող պատրանքից չեն տարբերվում:
«Թեև մեկ լուսանկարը կարող է կազմված լինել հարյուր տարբեր կադրերից, նա այնպես է անում, որ գործերից յուրաքանչյուրն ամբողջական լուսանկարի տեսք ունենա», - ինչպես իր կայքում գրում է Յոհանսոնը:










Կադրից այն կողմ










