Ջիմ Քերիի նմանակը կատակ է արել չեխական կինոփառատոնի կազմակերպիչների հետ (տեսանյութ)

13:19 • 24.02.15

Դերասան Ջիմ Քերիի նմանակը կատակ է արել Պրահայում «Չեխական առյուծ» կինոփառատոնի կազմակերպիչների հետ, գրում է gazeta.ru-ն:

 

Փառատոնը կայացել է Չեխիայում` «Օսկար» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ: Հերի Ցինասովիչ անունով նմանակը կարողացել է ոչ միայն փառատոնին ժամանել Քերի անունով, այլև բարձրանալ բեմ և այդ ողջ ընթացքում չբացահայտել ինքնությունը: Չեխական կինոակադեմիայի սխալը մատնանշել են լրագրողները, սակայն դեռևս մեկ օր անց Ակադեմիայի անդամները պնդում էին, որ բեմում իրական Քերին է հայտնվել:

 

«Մենք դարձել ենք հմուտ խաբեության զոհ»,- ասված է ավելի ուշ հրապարակված Չեխական կինոակադեմիայի հաղորդագրության մեջ:

 

«Մենք կապվել ենք հոլիվուդյան դերասանի իբր գործակալների հետ, նա եկել է անվտանգության աշխատակիցների և թարգմանչի հետ, այդ ամենն այնքան պրոֆեսիոնալ է եղել, որ ոչ մեկ չէր էլ կարող մտածել, որ դա խաբեություն է»,- նշվել է հաղորդագրության մեջ:

 

Ինքը՝ Ջիմ Քերին, Twitter-ում դեպքին բարյացակամորեն է արձագանքել:

 

«Տեսեք, ես դեռ ավելի հետաքրքիր եմ, քան «Օսկարը», անգամ, երբ ուղղակի պառկած եմ բազմոցին և չիփս եմ ուտում»,- գրել է նա:

 

Ջիմ Քերիի նմանակը կատակ է արել չեխական կինոփառատոնի կազմակերպիչների հետ (տեսանյութ)