«Օսկարի» նկատմամբ ամերիկացիների հետաքրքրությունը նվազել է. Washington Times

10:32 • 24.02.15

«Օսկարի» նկատմամբ ամերիկացիների հետաքրքրությունը 16 տոկոսով նվազել է՝ գրանցելով վերջին վեց տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը:

 

87-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխությունն ավելի քիչ է հետաքրքրել ԱՄՆ քաղաքացիներին, քան անցած տարիների մրցանակաբաշխությունները: 2015 թվականին ABC հեռուստաընկերության անցկացրած հեռարձակման լսարանը նվազել է 16 տոկոսով՝ անցած տարվա համեմատ, գրում է The Washington Times-ը՝ հղում անելով Nielsen ընկերության հետազոտության տվյալներին:

 

Դա վերջին վեց տարիների ընթացքում ամենավատ ցուցանիշն է:

 

2015 թվականին արարողությանը հետևել է 36,6 միլիոն մարդ, մինչդեռ 2014 թվականին «Օսկարն» էկրանների առաջ է հավաքել 43,7 միլիոն մարդու: Այսպիսով՝ լսարանի թվաքանակը նվազել է 16 տոկոսով:

 

Նման ցուցանիշներին մոտ են եղել 2009 թվականի մրցանակաբաշխության տվյալները՝ 36,3 միլիոն:

 

«Օսկարի» նկատմամբ ամերիկացիների հետաքրքրությունը նվազել է. Washington Times