Չակ Պալանիկը «Մարտական ակումբ- 2» գրքից հատված է հրապարակել
Ամերիկացի գրող Չակ Պալանիկը համացանցում հրապարակել է «Մարտական ակումբ- 2» կոմիքսի առաջին 6 էջերը։ Հայտնի վեպի շարունակության հատվածները տեղադրված են Playboy կայքում։
Նկարազարդումների հեղինակն է Քեմերոն Սթյուարտը։ Գրաֆիկական վեպը վաճառքի կհանվի 2015թ. մայիսի 27-ին, գրում է Лента-ն։
Նոր գրքում գործողությունները տեղի են ունենում օրիգինալ վեպի իրադարձություններից 10 տարի անց։ Գլխավոր հերոսը, ով անանուն հեղինակ է, հանգիստ կյանք է վարում։ Նա ամուսնացած է, ունի որդի, դեպրեսիայից նրան փրկում են հաբերը։
«Տեսեք նրան։ Նա իրեն անվանում է Սեբաստյան։ Տասը տարի առաջ նա պետք է դառնար նոր Ալեքսանդր Մեծ։ Նոր Չինգիզ խան։ Սակայն Սեբաստյանն իրեն երջանիկ է համարում։ Նա իր բանակը փոխել է... Ինչի՞ հետ»,- այսպես է սկսվում Պալանիկի նոր վեպը։










