Նիկոլաս Քեյջը կնկարահանվի Սնոուդենի մասին ֆիլմում
Դերասան Նիկոլոս Քեյջը կնկարահանվի ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին Օլիվեր Սթոունի ֆիլմում, գրում է Variety-ն:
Քեյջը խաղալու է ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակցի դերը: Գլխավոր դերը կատարելու է Ջոզեֆ Գորդոն-Լևիթը: Ֆիլմում խաղալու են նաև Շեյլին Վուդլին, Մելիսա Լեոն, Զաքարի Քուինթոն, Թոմ Ուիլքինսոնը և Թիմոթի Օլիֆանտը:
Ֆիլմի համար հիմք են ծառայելու Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենայի գրած «Ութոտնուկի ժամանակը» վեպը և լրագրող Լյուկ Հարդինգի հեղինակած «Սնոուդենի ֆայլեր՝աշխարհում ամենափնտրվող մարդու պատմությունը» գիրքը:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են Մյունխենում, իսկ մի շարք հատվածներ նկարահանվելու են նաև աշխարհի այլ քաղաքներում: Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է մայիսի 25-ին:










