Քրիստինա Ագիլերան հաղորդումներից մեկի ժամանակ նմանակել է Բրիթնի Սփիրսին (տեսանյութ)

12:15 • 25.02.15

Երգչուհի Քրիստինա Ագիլերան երկուշաբթի ամերիկյան «The Tonight Show» հաղորդման հյուրն է եղել, որտեղ նրան առաջարկվել է պատահաբար ընտրված երգեր երգել: Կատարումներից մեկն ապշեցրել և հիացրել է հանդիսատեսին, գրում է The Huffington Post-ը:

 

Հաղորդման ժամանակ Ագիլերան նմանակել է Շերին ու Շակիրային, իսկ հաղորդավարը՝ Դևիդ Բոուին: Սակայն ամենացնցողն, այնուամենայնիվ, Բրիթնի Սփիրսի «This Little Piggy» երգի նմանակումն է եղել:

 

Այս հատվածը դիտելիս ցանկություն է առաջանում կրկին ու կրկին լսել Ագիլերային, ով հիանալի կերպով նմանակում է Բրիթնի Սփիրսին, գրում է աղբյուրը:

 

 

Քրիստինա Ագիլերան հաղորդումներից մեկի ժամանակ նմանակել է Բրիթնի Սփիրսին (տեսանյութ)