Լեդի Գագան գլխավոր դեր է ստացել «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում

23:29 • 25.02.15

Ամերիկացի սակնդալային երգչուհի Լեդի Գագան  գլխավոր դեր կխաղա «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի հինգերորդ եթերաշրջանում: Այս մասին հայտնում է Vanity Fair-ը:

 

Գագան ստորագրել է համապատասխան պայմանագիր, որի մանրամասներն առայժմ հայտնի չեն:

 

Հինգերորդ սեզոնը եթեր դուրս կգա հոկտեմբերին: Նկարահանումները կսկսվեն հուլիսին: Մինչ այդ Գագան ընդամենը երկու էպիզոդային դերակատարում էր ունեցել կինոյում՝ «Մաչետեն սպանում է» և «Մեղքերի քաղաքը. կին, հանուն որի արժի սպանել» ֆիլմերում:

Օսկարի մրցանակաբաշխությանը Լեդի Գագայի արտասովոր դասական կատարումից հետո ամերիկյան մամուլը խոսում է որոշակի դադարից հետո նրա մեծ վերադարձի մասին: