Պահը, երբ Քիթոնն իր հաղթանակի ելույթի թուղթը հետ է դնում գրպանը՝ հասկանալով, որ «Օսկարի» մրցանակակիրն ինքը չէ (նկարներ, տեսանյութ)

11:17 • 25.02.15

The Daily Mail-ն անդրադարձել է օրերս կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասանի թեկնածու Մայքլ Քիթոնի հետ կապված դրվագին՝ «Լավագույն դերասան» անվանակարգի հաղթողի անունը հայտարարելու ընթացքում:

 

Մինչ հաղթանակից հիացած Էդի Ռեդմեյնը բեմ կբարձրանար իր ոսկե արձանիկը ստանալու համար, կադրերում նկատվել է, թե ինչպես է Քիթոնը գաղտնի իր գրպանը դնում սպիտակ թուղթը, որի վրա հավանաբար գրված է եղել «հաղթանակի ելույթը»:

 

63-ամյա Քիթոնը ներկայացվել էր «Օսկարի»՝ «Թռչող մարդը» ֆիլմում իր դերակատարման համար: Այնուամենայնիվ, այդ մրցանակին այս տարի արժանացել է 33-ամյա Ռեդմեյնը՝ «Ամեն ինչի տեսություն» ֆիլմում Սթիվեն Հոքինգի դերակատարման համար:

 

Քիթոնը, սակայն, բոլորովին հիասթափված չի հեռացել մրցանակաբաշխությունից, քանի որ «Թռչող մարդը» ֆիլմը ճանաչվել է լավագույն կինոնկար:

 

 

Nominee Michael Keaton was spotted holding a white card at the Oscars on Sunday as his and other names were read out in the Best Actor category

The dream is over: Keaton, 63, was then seen on camera slipping the card inside the breast pocket of his tux as Eddie Redmayne's name was read out as the winner

As Best Actor winner Eddie Redmayne began his acceptance speech, Keaton slid his notes back into his pocket 

As Eddie Redmayne began his acceptance speech at Sunday's Oscars, Michael Keaton is seen tucking the note card back into his tuxedo pocket (bottom right)

Keaton and the rest of the Birdman cast took home the Oscar for Best Picture at Sunday's bash along with Best Director, Best Cinematography and Best Original Screenplay

From left, Bradley Cooper (partially seen), Steve Carell, Michael Keaton and Benedict Cumberbatch clap after missing out on the Best Actor Oscar to Eddie Redmayne

Պահը, երբ Քիթոնն իր հաղթանակի ելույթի թուղթը հետ է դնում գրպանը՝ հասկանալով, որ «Օսկարի» մրցանակակիրն ինքը չէ (նկարներ, տեսանյութ)