Ջեյմի Դորնանը հրաժարվել է նկարահանվել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակություններում
Մեծ աղմուկ հանած «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրպագուները շատ են տխրել, երբ իմացել են, որ գլխավոր դերակատարին չեն տեսնի ֆիլմի շարունակություններում։
Ջեյմի Դորնանի հրաժարվելու պատճառը դերասանի կինն է, գրում է Комсомольская правда-ն։
Թեև Ամելիա Ուորները մասնագիտությամբ նույնպես դերասանուհի է, նրան կարելի է հասկանալ. ֆիլմը չափազանց էրոտիկ է, գրում է աղբյուրը։
ԶԼՄ-ները հայտնում են, որ 32-ամյա Դորնանն արդեն ասել է պրոդյուսերներին, որ այլևս հույս չդնեն իր վրա և սկսեն փնտրել նոր դերասան Քրիստիան Գրեյի դերի համար։










