Ռամզան Կադիրովը ներկայացման հերոս է դարձել

09:29 • 25.02.15

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դարձել է պիեսի հերոս, որի պրեմիերան կայացել է Գրոզնիում, հայտնում է ДНИ.ru-ն։

 

«Տղամարդու խոսքը» բեմադրությունը նվիրված է եղել Հայրենիքի պաշտպանի օրվան, իսկ պիեսի հիմքում եղել են իրադարձություններ Կադիրովի կյանքից։ Պատմությունների մասնակիցների անունները չեն փոփոխվել։

 

Ըստ սյուժեի՝ Բատաևը (նախկին դաշտային հրամանատար, ով մոլորությամբ միացել է գրոհայիններին) գերի է ընկնում Կադիրովի ջոկատին։ Նրանց միջև երկխոսություն է սկսվում։ Կադիրովը բացատրում է Բատաևին իր գաղափարների սխալ լինելը, ներկայացնում է փաստեր, որոնք վկայում են իր ղեկավարների ծախու լինելու մասին։ Այդ ժամանակ հնչում է աղոթքի կոչը, և Կադիրովը, հանելով զենքերը և դնելով գրոհայինի առաջ, սկսում է աղոթել։

 

Բատաևը վերցնում է նրա զենքը և ուղղում Կադիրովի վրա, սակայն վերջինս շարունակում է իր աղոթքը։ Հաջորդ տեսարանում երկու հակառակորդներն ավարտում են աղոթքը միասին։ Այնուհետև Բատաևը միանում է Կադիրովին, օգնում խաղաղ կյանք վերադարձնել բազմաթիվ գրոհայինների, չեզոքացնել ծախու ղեկավարների և մահանում է հանցագործների հետ պայքարում։

 

Ներկայացման առաջին հանդիսատեսի թվում էին նաև պիեսի հերոսները։ Պրեմիերային ներկա է եղել նաև Կադիրովը, սակայն բեմադրիչները նշում են, որ նա իր գնահատականը դեռևս չի հայտնել։

 

Ռամզան Կադիրովը ներկայացման հերոս է դարձել