Օռնելա Մուտիին ազատազրկման են դատապարտել և տուգանք նշանակել՝ ներկայացումից բացակայելու համար

12:57 • 25.02.15

Իտալացի հանրահայտ դերասանուհի Օռնելա Մուտիին 8-ամսյա ազատազրկում և 600 եվրո տուգանք է արժեցել ներկայացումից բացակայելը, որում նա պետք է խաղար Պորդենոնե քաղաքի Վերդիի թատրոնում։

 

Նման խիստ պատժամիջոց է որոշել տեղի դատարանը՝ թույլ տալով, սակայն, փոխարինել ազատազրկումը՝ տուժած կողմին 30.000 եվրո վճարելով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Թատրոնի վարչակազմը դերասանուհու դեմ հայց էր ներկայացրել՝ մեղադրելով նրան կեղծ բժշկական փաստաթուղթ ներկայացնելու համար, որը նրան ազատում էր 2010թ. դեկտեմբերի 10-ին նոր բեմադրությունում բեմ բարձրանալու պարտավորությունից։ Այդ աշխատանքի համար նրա հոնորարը կազմում էր 25.000 եվրո։

 

Պարզվել է, որ նույն երեկո Մուտին հյուր է եղել Սանկտ Պետերբուրգում կայացած բարեգործական մի երեկոյի՝ ամերիկացի դերասան Քևին Քոսթների հետ։ Կան տեսագրությունների տեսքով ապացույցներ։ Դատարանի վճիռը, սակայն, ավելի խիստ է եղել, քան պահանջել է մեղադրող կողմը։

 

Դերասանուհին դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։


 

Օռնելա Մուտիին ազատազրկման են դատապարտել և տուգանք նշանակել՝ ներկայացումից բացակայելու համար