Պուտինին հիացրել է պատերազմի տարիներին կանանց սխրագործությունների մասին «Батальонъ» ֆիլմը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտել է նոր «Батальонъ» ռուսական ֆիլմը, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կանանց սխրագործությունների մասին է։
Պետության ղեկավարը բարձր է գնահատել ռեժիսոր Դմիտրի Մեսխիևի աշխատանքը, գրում է ДНИ.ru-ն։
«Նախօրեին ուշ երեկոյան Պուտինն իր նստավայրում դիտել է «Батальонъ» ֆիլմը, որն արդեն վարձույթում է։ Նախագահին ֆիլմը շատ է դուր եկել»,- նշել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պուտինի հետ ֆիլմը դիտել են ֆիլմի ռեժիսորները, պրոդյուսերները և գլխավոր դերակատարները։
Ֆիլմում գործողություններն ընթանում են 1917թ. գարնանը։ Ժամանակավոր կառավարության հրամանով ստեղծվում է կանանց մահվան գումարտակ՝ Մարիա Բոչկարյովայի հրամանատարությամբ։










