Ավստրիական խումբը Պուտինի մասին երգ է ձայնագրել (տեսանյութ)
Ավստրիական Rammelhof խումբը երգ է ձայնագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, որի անվանումն է Wladimir (Put Put Putin), գրում է lenta.ru-ն:
Երգի տեսահոլովակը հրապարակվել է խմբի YouTube-ի էջում:
Նրանք տեսանյութի նկարագրությունում գրել են, որ երգն առաջին հերթին կապված է այն երևույթի հետ, երբ զարգացած արդյունաբերական երկրների բնակչությունն իշխանության ծարավ ունի, որը սարսափեցնում է իրենց, և իրենք դեմ են դրան, ինչպես նաև նրանք նման երևույթի մեջ վտանգ են տեսնում ժողովրդավարության համար:
Երգը հրապարակվել է մոտ 2 ամիս առաջ, սակայն ԶԼՄ-ները սկսել են քննարկել այն բոլորովին վերջերս: Այն արդեն ունի մոտ 200 000 դիտում:










