Բնության զարմնահրաշ երևույթներն ու առեղծվածային կողմերը` Sony World Photography Awards-ի լուսանկարներում (ֆոտոշարք)
Աշխարհը լի է զարմանահրաշ երևույթներով, որոնք իրենցից երբեմն փոքրիկ հրաշքներ են ներկայացնում, իսկ լուսանկարիչները, հավերժացնելով այդ երևույթները, հնարավորություն են տալիս մեզ՝ ականատեսը դառնալ հորիզոնից այն կողմ տեղի ունեցող «հրաշքների»:
Ինչպես գրում է Daily Mail-ը` այս անգամ նման հնարավորություն ընձեռում է այս տարվա Sony World Photography Awards ֆոտոմրցույթը, որին 173 444 հայտ է ներկայացվել 171 երկրից: Այս ցուցանիշն ամենամեծն է մրցույթի պատմության ընթացքում:
Մարդկային հետաքրքրասիրությունն ստիպում է բացահայտել բնաշխարհի ու կյանքի ամենագաղտնի վայրերը, ինչն ապացուցում են մրցույթին ներկայացված հայտերից լավագույնները:
Հաղթողների անունները կհայտարարվեն ապրիլի 23-ին կայանալիք մրցանակաբաշխության գալայի ժամանալ: Պրոֆեսիոնալ ժանրում «Տարվա լուսանկարիչ» կոչման պարգևավճարը սահմանվել է 25 000 դոլար:





































