Շվարցենեգերը հաստատել է 6-րդ և 7-րդ «Տերմինատորում» իր մասնակցությունը
Առնոլդ Շվարցենեգերը հաստատել է իր մասնակցությունը «Տերմինատորի» երկու նոր շարունակություններում: Ֆիլմերի վրա աշխատանքը կսկսվի այս տարվա հուլիսի 2-ին հինգերորդ ֆիլմի՝ «Տերմինատոր. Գենեսիս» ֆիլմի պրեմիերայից հետո, գրում է lenta.ru-ն:
Դերասանի երկրպագուների կայքին՝ The Arnold Fans-ին տված բացառիկ հարցազրույցում Շվարցենեգերը հայտարարել է վեցերորդ «Տերմինատորի» վերաբերյալ։
«Այո՛, իհարկե, կսկսենք նկարահանել արդեն հաջորդ տարի»,– ասել է նա և դրական պատասխանել հարցին, թե արդյոք նա կհայտնվի նաև յոթերորդ ֆիլմում:
Անցած տարի Paramount Pictures ստուդիան հայտարարել է «Տերմինատոր. Գենեսիս» ֆիլմերի երկու շարունակությունների պրեմիերաների ամսաթվերը: Վեցերորդ ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի մայիսի 19-ին, իսկ յոթերորդը՝ 2018-ի հունիսի 29-ին:










