Մադոննան Brit Awards-ի ելույթի ժամանակ ընկել է աստիճաններից (տեսանյութ)

08:50 • 26.02.15

Փոփի թագուհի Մադոննան, ելույթ ունենալով Լոնդոնում կայացած Brit Awards մրցանակաբաշխությանը, ընկել է աստիճաններից: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, 56-ամյա երգչուհին երկար փեշ ունեցող հագուստով կանգնած է եղել դեպի բեմ տանող աստիճաններին: Ըստ ամենայնի՝ պարողներից մեկը պետք է քաշեր-պոկեր  փեշը, սակայն դրա փոխարեն երգչուհուն է վայր գցել:

 

Միջադեպից հետո Մադոննան դադարեցրել է ելույթը, սակայն րոպեներ անց շարունակել է երգել: Ավելի ուշ երգչուհին Instagram-ում բացատրել է, որ ընկնելու պատճառը չափից ավելի ձիգ կապված վերնահագուստն է եղել: