Իսլամիստները 3000-ամյա ասորական հնություններ են ոչնչացրել Մոսուլի թանգարանում. լուսանկարներ

23:35 • 26.02.15

Daily Mail-ը ահազանգում է, որ Իսլամական պետություն խմբավորման զինյալները «մուրճ են բարձրացրել քաղաքակրթության վրա»:

 

Ըստ աղբյուրի՝ իսլամիստները 3,000-ամյա անգին հնություններ են ջարդուխուրդ արել Մոսուլի թանգարանում: Նրանք դա արդել են մուրճերի և գայլիկոնների միջոցով: Ըստ իսլամիստների՝ թանգարանային նմուշները ոչնչացվում են, քանի որ դրանք կռապաշտություն են խրախուսում:

 

Ավելի վաղ նրանք գրավել էին Մուսուլի հանրային գրադարանը, ոչնչացրել բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ հին ու բացառիկ հրատարակություններ: