Բենքսին գրաֆիտիներ է նկարել Գազայի հատվածում (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի նկարիչ Բենքսին այցելել է Գազայի հատված և նկարել մի քանի գրաֆիտի։ Այդ այցելության մասին մինիֆիլմը և աշխատանքների լուսանկարները տեղադրված են նկարչի պաշտոնական կայքում, գրում է Интерафакс-ը։
Ինչպես նշվում է ֆիլմում՝ Բենքսին Գազայի հատված է մտել անօրինական ճանապարհով՝ ստորգետնյա թունելների միջով։
Քանդված շենքի միակ կանգուն մնացած հատվածի՝ դռան վրա Բենքսին նկարել է «Ռմբակոծության հետևանքները» նկարը։ Դրանում պատկերված է գլխիկոր նստած կին։
Պատերից մեկի վրա Բենքսին նկարել է կարուսել նստած երեխաների։ Մյուս նկարում, որը նույնպես քանդված շինության վրա է, սպիտակ կատու է նկարված։
«Մի բնակիչ մոտեցավ ինձ և հարցրեց, թե ինչ է դա նշանակում։ Ես բացատրեցի, որ ցանկանում եմ ուշադրություն գրավել Գազայի ավերածությունների վրա՝ հրապարակելով այս լուսանկարներն իմ կայքում, սակայն համացանցում մարդիկ միայն կատուներով լուսանկարներն են դիտում»,- ասել է նկարիչը։













