Էդ Շիրանն արժանացել է BRIT Awards մրցանակի՝ «Լավագույն կատարող» անվանակարգում (լուսանկարներ)
Անգլիացի երգիչ Էդ Շիրանն արժանացել է BRIT Awards մրցանակի գլխավոր՝ «Լավագույն բրիտանական ալբոմ» անվանակարգում։ Այդ մասին հայտարարվել է երեկ՝ բրիտանական երաժշտական հեղինակավոր մրցանակների հանձնման արարողության ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Շիրանը ճանաչվել է նաև «Լավագույն բրիտանացի կատարող»։
«Համաշխարհային ճանաչում» և «Տարվա բացահայտում» անվանակարգերում մրցանակի է արժանացել Սեմ Սմիթը։
Բրիտանական լավագույն խումբ է ճանաչվել Royal Blood դուետը, որն արժանացել է մրցանակի նաև «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում։
Տարվա լավագույն բրիտանական երգ է ճանաչվել Uptown Funk ստեղծագործությունը, որը ձայնագրել է Մարկ Ռոնսոնը՝ ամերիկացի կատարող Բրունո Մարսի հետ համատեղ։
Երգչուհի Պալոմա Ֆեյթը ճանաչվել է «Տարվա լավագույն բրիտանացի երգչուհի», իսկ «Լավագույն միջազգային երգչուհի» անվանակարգում հաղթել է ամերիկուհի Թեյլոր Սվիֆթը։ Տղամարդկանց շրջանում լավագույն արտասահմանցի երգիչ է դարձել Ֆարել Ուիլյամսը։



























