«Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմի դերասանն իր մահից հետո 3 մարդու կյանք է փրկել

12:49 • 26.02.15

Ավտովթարի հետևանքով փետրվարի 24-ին մահացած «Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմի դերասան Բեն Վուլֆը կտակել էր, որ իր օրգաններն օգտագործվեն դոնորային նպատակներով, ինչի արդյունքում էլ 3 մարդու կյանք է հաջողվել փրկել, գրում է gazeta.ru-ն՝ NBC News-ին հղումով:

 

Նշվում է, որ դերասանի լյարդը և երիկամները փոխպատվաստել են 3 ամերիկացու:

 

2007-ին Վուլֆը գրավոր համաձայնություն էր տվել մահվանից հետո օրգանները դոնորային նպատակներով օգտագործելուն:

 

Ավտովթարի ժամանակ դերասանը վնասվածք էր ստացել իր կողքով անցնող մեքենայի կողային հայելիին հարվածվելուց, ինչն էլ հանգեցրել է մահվան:

 

«Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմի դերասանն իր մահից հետո 3 մարդու կյանք է փրկել