Լոնդոնում ապրիլի 13-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կկայանա
«Արամ Խաչատրյան» տրիոն ապրիլի 13-ին Լոնդոնում հանդես կգա Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված համերգով:
Էլիզաբեթ թագուհու անվան համերգասրահում կհնչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը:
Ծրագրում ներառված կլինեն Կոմիտասի, Էդուարդ Միրզոյանի, Էռնո Հոհնանյիի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:










