Անդրեյ Մակարևիչը սիրո մասին երգերով կշնորհավորի Ուկրաինայի կանանց Մարտի 8-ի առթիվ
Ռուս երգիչ Անդրեյ Մակարևիչը սիրո մասին երգերով կշնորհավորի Ուկրաինայի կանանց Մարտի 8-ի առթիվ։ Նա սիրո մասին երգացանկով մարտի 6-9-ն ուղևորվելու է Ուկրաինա՝ շրջագայության, գրում է ТАСС գործակալությունը:
Մակարևիչն ասել է, որ իրեն հրավիրել են Կիև, Խարկով, Օդեսա և Դնեպրոպետրովսկ: Շրջագայության ծրագիրն անվանել են «L.O.V.E.՝ երգեր սիրո մասին», որում ներառվել են հեղինակային և անգլերեն կատարումներ:
Ծրագիրը նախատեսում է, որ երգիչը մարտի 6-ին հանդես կգա Կիևում, 7-ին՝ Օդեսայում, 8-ին՝ Դնեպրոպետրովսկում, 9-ին՝ Խարկովում:











