Կցուցադրվեն Ֆրենկ Սինատրայի՝ նախկինում անհայտ լուսանկարները, այդ թվում՝ 1938-ին արված «սելֆին» (լուսանկարներ)
Նախքան Քիմ Քարդաշյանը կսկսեր «գրոհել» համացանցը՝ Instagram-ում տեղադրելով իր ինքնալուսանկարները, դա 80 տարի առաջ արել է 23-ամյա Ֆրենկ Սինատրան՝ լուսանկարելով ինքն իրեն լոգասենյակի հայելու առաջ, գրում է nydailynews.com-ը։
1938-ին արված այդ «սելֆին» և շատ այլ լուսանկարներ, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել, մարտի 5-26-ը կներկայացվեն Նյու Յորքի Morrison Hotel Gallery-ում։ Ցուցադրությունը կկրի «The Sinatra Experience» խորագիրը։














