«Մթնշաղ»-ի հերոսները կհայտնվեն կարճամետրաժ ֆիլմերում
«Մթնշաղ» ֆիլմը ցուցադրվել է մի քանի տարի առաջ, սակայն վամպիրների սագայի երկրպագուները և հեղինակները կարծես չեն ցանկանում համակերպվել այդ մտքի հետ։ Եվ մոտ ապագայում ֆիլմի սիրված հերոսները կվերադառնան էկրան՝ կարճամետրաժ ֆիլմերի շարքով, գրում է rosbalt.ru-ն։
Որոշ ժամանակ առաջ համանուն վեպի հեղինակ Ստեֆանի Մայերը հայտարարել է նոր նախագծի մասին, որը կոչվելու է The Storytellers: New Voices of The Twilight Saga։ Նախագծի շրջանակում սկսնակ կին ռեժիսորները հնարավորություն կստանան նկարահանելու իրենց սեփական կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված կլինի «Մթնշաղ»-ի հերոսներից որևէ մեկին։ Վեց սցենարներն արդեն պատրաստ են, իսկ կազմակերպիչները փնտրում են ռեժիսորների։
Հատկանշական է, որ կինոթատրոններում կարճամետրաժ ֆիլմերը չեն ցուցադրվի։ Դիտել այդ աշխատանքները հնարավոր կլինի միայն Facebook-ում։










