Ես բարոյական իրավունք ունեմ առաջադրվելու. գրականության ինստիտուտի տնօրենի թեկնածու Վ.Դևրիկյան

16:44 • 26.02.15

Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում մարտի 3-ին կկայանան ինստիտուտի տնօրենի ընտրություններ, քանի որ ներկայիս տնօրեն Ավիկ Իսահակյանն այլևս չի կարող պաշտոնավարել՝ 65 տարին լրանալու պատճառով:


Մեր տեղեկություններով՝ ինստիտուտի տնօրենի թեկնածուները երեքն են. նույն ինստիտուտի փոխտնօրեն Վարդան  Դևրիկյանը և  գիտական աշխատակիցներ Արքմենիկ Նիկողոսյանն  ու Ռուզան Արիստակեսյանը:


Ի պատասխան հարցի, թե հենց նրանք են հիմնական թեկնածուները  Tert.am-ի հետ զրույցում Վարդան Դևրիկյանն ասաց. «Տեսականորեն կարող եմ ասել, որ գիտությունների դոկտորներն ու թեկնածուներն իրավունք ունեն առաջադրվելու, և ես չեմ կարող ասել՝ այդ օրվա ժողովում ով կարող է առաջադրվել, ես կարող եմ միայն ինձ համար ասել, որ այս պահին գտնում եմ, որ ես բարոյական իրավունք ունեմ առաջադրվելու»:


Վարդան Դևրիկյանը  վստահ է, որ ընտրությունները կլինեն «եվրաչափանիշներին համապատասխանող» և որպես փոխտնօրեն, վստահեցրեց, որ ամեն ինչ կանի, որ դրանք այդպիսին լինեն:
 

Ես բարոյական իրավունք ունեմ առաջադրվելու. գրականության ինստիտուտի տնօրենի թեկնածու Վ.Դևրիկյան