«Ֆորսաժ- 7»-ի պրեմիերան հետաձգվել է՝ Վին Դիզելի հղի կնոջ պատճառով (լուսանկարներ)

12:25 • 26.02.15

Հոլիվուդյան հանրահայտ «Ֆորսաժ» ֆիլմաշարի նոր` 7-րդ մասի պրեմիերան, որը պետք է կայանար 2015թ. մարտի 10-ին Աբու Դաբի քաղաքում, հետաձգվել է:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ֆիլմը ստեղծողները նման քայլի են դիմել գլխավոր դերակատար Վին Դիզելի հղի կնոջ պատճառով:

 

Բանն այն է, որ պրեմիերայի օրերին նրա կինը պետք է ծննդաբերի 3-րդ երեխային: Դիզելը ցանկանում է ծննդաբերության ժամանակ կնոջ կողքին լինել: Ուստի ֆիլմը ստեղծողներն ընդառաջել են ու հետաձգել պրեմիերան:

 

Հայտնի է, որ  «Ֆորսաժ- 7»-ի պրեմիերան կկայանա ապրիլի 1-ին` Լոս Անջելեսում: Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2013թ., սակայն ընդհատվել են գլխավոր դերակատարներից մեկի` Փոլ Ուոքերի ողբերգական մահվան պատճառով:

 

 

 
 
 

 

«Ֆորսաժ- 7»-ի պրեմիերան հետաձգվել է՝ Վին Դիզելի հղի կնոջ պատճառով (լուսանկարներ)