2014-ին աճուրդներում արվեստի գործերի վաճառքի ռեկորդ է սահմանվել

10:01 • 27.02.15

Համաշխարհային արվեստի շուկան բում է ապրում։ 2014-ին աճուրդներում արվեստի գործերի վաճառքի ռեկորդ է սահմանվել, գրում է Корреспондент-ը։

 

Նման վաճառքներից ստացված ընդհանուր գումարը եղել է 15.2 մլրդ ԱՄՆ դոլար՝ 26%-ով ավելի, քան 2013-ին։ Այդ մասին երեկ հայտարարել է ֆրանսիական Artprice ընկերությունը։

 

2014-ը ռեկորդային է դարձել աճուրդում ավելի քան 1 մլն դոլարով վաճառված գեղարվեստական ստեղծագործությունների քանակով։ Համաձայն ընկերության տվյալների՝ նրանց թիվը եղել է 1.679 օրինակ։

 

Նկարիչների վարկանիշային ցուցակում, որոնց աշխատանքներն առավել շատ պահանջարկ ունեն, առաջատար է ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլը։ 2014-ին նրա աշխատանքների վաճառքից ստացվել է 569 մլն դոլարի եկամուտ։ Նրան հաջորդում է Պաբլո Պիկասոն՝ 375 մլն դոլարով։ Իսկ 3-րդ հորիզոնակում է բրիտանացի Ֆրենսիս Բեկոնը՝ 270 մլն դոլարով։

2014-ին աճուրդներում արվեստի գործերի վաճառքի ռեկորդ է սահմանվել