Շառլ Ազնավուրը մայիսի 9-ին համերգով հանդես կգա Բասկերի երկրում
Ֆրանսիական երգի դեսպան Շառլ Ազնավուրը, ով 70-ական թվականներից ի վեր չի այցելել Բասկերի երկիր, մայիսի 9-ին համերգով հանդես կգա Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքում:
Ինչպես հայտնում է noticiasdegipuzkoa.com–ը` Շառլ Ազնավուրի, ով շուտով կտոնի իր 91-ամյակը, համերգը տեղի կունենա «Կուրսալ» պալատում: Համերգի տոմսերի վաճառքը կսկսվի մարտի 6-ին, մեկ տոմսի արժեքը` սկսած 80 եվրոյից:
Ֆրանսահայ երգիչն իր երկարամյա կարիերայի ընթացքում ավելի քան 50 ձայնասկավառակ է թողարկել, որոնք վաճառվել են 100 միլիոնավոր օրինակներով: Շանսոնյեն նաև երաժշտություններ է գրել այլ լեգենդար երգիչների` Էդիթ Պիաֆի և Ջուլիետ Գրեկոյի համար, դուետով հանդես է եկել հռչակավոր երաժիշտների հետ, որոնց թվում են Լայզա Մինելին և Էլթոն Ջոնը:
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդվում էր ավելի վաղ` մեծն շանսոնյեն համերգով հանդես կգա նաև Մադրիդում` մայիսի 7-ին:










