Մադոննայի՝ բեմից ընկնելը գովազդային քայլ էր. Daily Star (տեսանյութ)

13:07 • 27.02.15

Լոնդոնում կայացած Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ Մադոննայի ընկնելը գովազդային քայլ են անվանել, գրում է Газета-ն՝ հղում անելով Daily Star-ին։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Living For Love երգի կատարման ընթացքում պարողներից մեկը պետք է հաներ երգչուհու երկար փեշով հագուստը, սակայն այդ պահին նա չի կարողացել պահել հավասարակշռությունը և ընկել է աստիճաններից։ Մադոննան բացատրել է, որ հագուստը չափազանց ամուր է կապված եղել և հայտնել է, որ իրեն լավ է զգում։

 

Ինչպես նշում է Daily Star-ը՝ երկրպագուները երգչուհուն կասկածել են նրանում, որ նա փորձում է բարձրացնել իր երաժշտական ձայնագրությունների և համերգների տոմսերի վաճառքները։

 

Որոշ երկրպագուների համաձայն՝ միջադեպի պահին Մադոննան շրջվել է մեջքով դեպի հանդիսատեսը, իսկ նրա անկումը կատարյալ համաձայնեցված է եղել երգի «Let me fall, I'm gonna carry on» բառերի հետ (Թո՛ւյլ տվեք ինձ ընկնել, ես կշարունակեմ)։

 

Մադոննայի՝ բեմից ընկնելը գովազդային քայլ էր. Daily Star (տեսանյութ)