Ռոբերտ դե Նիրոն կասկածվում է հարկեր չվճարելու համար

08:34 • 27.02.15

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն կասկածվում է 6.4 մլն դոլարի չափով հարկեր չվճարելու համար։ ԱՄՆ հարկային ծառայությունն արդեն տեղեկացրել է օսկարակիր դերասանին, որ Նյու Յորքի իր բնակարաններից մեկը կարող է կալանքի տակ առնվել, փոխանցում է Лента-ն։

 

71-ամյա դերասանի ներկայացուցիչը հայտարարել է, որ դե Նիրոն իր պարտքը մարել է երեկ՝ փետրվարի 26-ին։ Նրա խոսքով՝ դաշնային ծառայության աշխատակիցներն ուղարկել են ծանուցումը հին հասցեով, որտեղ դերասանն արդեն որոշ ժամանակ է՝ չի ապրում։

 

«Եթե նրանք այդ նամակն ուղարկեին ճիշտ հասցեով, ապա հարցն ավելի շուտ կլուծվեր»,- նշել է դերասանի մամուլի խոսնակ Սթեն Ռոզենֆելդը։

 

Նա նշել է, որ դե Նիրոն վճարել է անմիջապես, երբ իմացել է պարտքի մասին։ Հարկային ծառայությունում այդ տեղեկությունը դեռևս չեն հաստատել։

Ռոբերտ դե Նիրոն կասկածվում է հարկեր չվճարելու համար