Կիմ Չեն Ընի ֆինանսական կրճատումների պատճառով հյուսիսկորեացիները չեն մասնակցի ամենամյա խաղերին (լուսանկարներ)
Հյուսիսկորեացիների համար Arirang Mass Games խաղերը տարվա ամենազվարճալի ու սիրված իրադարձություններից են, սակայն այս տարի բնակիչները չեն կարողանա տոնակատարություններ անցկացնել` անհրաժեշտ ֆինանսավորման պակասի պատճառով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` միջոցառումները չեն անցկացվի Կիմ Չեն Ընի` 2015-ի կրճատման ծրագրերի շնորհիվ:
«Այս խաղերը համարվում են խոշորագույն և ամենատպավորիչ ներկայացումներից մեկը ողջ աշխարհում», - աղբյուրը մեջբերում է լուսանկարիչ Էրիկ Լաֆորգի խոսքը, ով տոնակատարություններին այցելել էր 2013 թվկանին:






























