Շերոն Սթոունից պահանջում են մոտ 350.000 դոլար՝ Chevron-ի դեմ միջոցառմանը չմասնակցելու համար

15:10 • 27.02.15

Ամերիկյան MCSquared ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել դերասանուհի Շերոն Սթոունին վերադարձնել գումարը, որը վճարվել է նրան Էկվադորում Chevron նավթաարդյունահանող ընկերության դեմ արշավին մասնակցելու համար, գրում է newsru.com-ը։

 

2014թ. ապրիլինի դերասանուհին պետք է մասնակցեր այդ գործի հետ կապված միջոցառումներին, սակայն հրաժարվել է դա անել՝ պատճառաբանելով առողջական խնդիրները։

 

MCSquared-ը պահանջում է Սթոունից և նրա գործակալներից 352.000 դոլար, որից 275.000-ը դերասանուհու հոնորարն է,  77.420 դոլարը՝ ծախսերը, որոնք կրել է ընկերությունը՝ Սթոունի պահանջները բավարարելու համար, ներառյալ՝ ավիատոմսերը, շքեղ հյուրանոցը և ուղեկցող անձինք, ինչպես նաև վարսահարդարի, դիմահարդարի և անձնական գիդերի ծախսերը։
 

Շերոն Սթոունից պահանջում են մոտ 350.000 դոլար՝ Chevron-ի դեմ միջոցառմանը չմասնակցելու համար