«Նոր ալիք» մրցույթի կազմակերպիչը հաստատել է, որ այն կկայանա Սոչիում
«Նոր ալիք» երաժշտական մրցույթի կազմակերպիչ Իգոր Կրուտոյը հաստատել է, որ ամեն տարի Յուրմալայում անցկացվող երիտասարդ կատարողների մրցույթն այս տարի կանցկացվի Սոչիում, փոխանցում է РИА Новости-ն։
«Իմ կարծիքով՝ ամեն ինչ արդեն պարզ է։ Հաջորդ «Նոր ալիք»-ը կանցկացվի Սոչիում։ Ի՞նչ է՝ դուք չգիտե՞ք, թե ինչու։ Երբ ձեր նախարարն արգելում է ռուս արտիստների մուտքը...»,- ասել է Կրուտոյը լատվիական «Сегодня вечером» հաղորդմանը տված հարցազրույցում։
Սոչիում մրցույթը կանցկացվի Օլիմպիական պուրակի տարածքում, որտեղ մարզիկներին մրցանակներ են հանձնել։
«Իհարկե, այժմ քաղաքական իրավիճակը լարված է, և միայն ալարկոտն այն չի օգտագործում ինչ-որ հայտարարություններ անելու համար։ Լատվիայի և Ռուսաստանի համար ամենադժվարին պահերին «Նոր ալիք»-ը մնացել է Յուրմալայում։ Եղել են ժամանակներ, երբ դա եղել է միակ կամրջակը մեր երկրների միջև։ Սակայն այս տարի այդ կամրջակը չդիմացավ»,- ասել է Կրուտոյը։
Նախորդ տարի Լատվիայի ԱԳՆ-ն «սև ցուցակում» էր ներառել ռուս մի քանի երգիչների՝ Ուկրաինայում դեպքերի վերաբերյալ դիրքորոշման համար։










