Այս տարի Օսկարի արժանացած լավագույն դերասանը վերածվել է կնոջ. լուսանկարներ

00:30 • 28.02.15

Daily Mail-ը հայտնում է այս տարի Օսկար մրցանակի արժանացած դերասան Էդի Ռեդմեյնի անհավանական վերափոխման մասին:

 

Լավագույն դերասան անվանակարգում մրցանակի արժանացած Ռեդմեյնը վերափոխվել է «դանիացի աղջկա»՝ համանուն վերնագրով ֆիլմի համար: Ֆիլմում դերասանը մարմնավորել է տրանսգենդերային շարժման առաջամարտիկ Լիլի Էլբեին, որի անունը տղամարդ եղած ժամանակ Էինար Վեգեներ էր:

 

Ի դեպ, Ռեդմեյնը Օսկարի էր արժանացել իր ևս մեկ անհավանական փոխակերպման համար. «Ամեն ինչի տեսություն» ֆիլմում նա մարմնավորել էր անվանի գիտնական Հոուքիգին: Ռեդմեյնի նոր աշխատանքը այս տարվա վերջին կներկայացնի Universal Pictures-ը: Ֆիլմը ներկայացնում է գեղանկարիչ Վեգեների սիրո պատմությունը և հետապնդումը սեփական կնոջ կողմից 1920-ականներին:

 

Այս տարի Օսկարի արժանացած լավագույն դերասանը վերածվել է կնոջ. լուսանկարներ