12 տարվա կողոպուտից հետո վերաբացվել է Բաղդադի թանգարանը

22:22 • 28.02.15

Այսօր պաշտոնապես վերաբացվել է Իրաքի ազգային թանգարանը: Այս մասին հայտնում է  Yahoo News-ը՝ նկատելով, որ վերաբացումը տեղի է ունեցել այդ թանգարանի ցուցանմուշների՝ 12 տարի տևած թալանումից հետո: Վերաբացման նախապատրաստությունները տևել են մի քանի ամիս:

 

Այս ընթացում՝ 2003-ի ամերիկյան ներխուժումից հետո թանգարանի 15,000 ցուցանմուշների մի մասը «կորել էր»: Այժմ հնարավոր է եղել վերադարձնել դրանց որոշակի մասը:

 

Իշխանություններն ընդգծել են, որ այս վերաբացումը տեղի է ունենում «Իսլամական պետության» կողմից Մոսուլի թանգարանում հազարամյա մշակութային նմուշների ոչնչացման մասին տեղեկությունների ֆոնին:

12 տարվա կողոպուտից հետո վերաբացվել է Բաղդադի թանգարանը